Shamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Մի տղամարդ՝ ատրճանակով զինված, մտել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցi 83 շենքում գործող 0064 «Հայփոստ»-ի գրասենյակ և զենքի սպառնալիքի տակ աշխատակիցներից պահանջել գումար։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, այդ պահին նշված վայրում են եղել ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության և «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողները, ովքեր դրսում կարողացել են հետապնդել ու վնասազերծել զինված քաղաքացուն, ով այնուհետև բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք ատրճանակը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել