Ջերմուկցիները խիստ բարկացած են։ Գիշերը Լիդիանի անվտանգության ծառայությունը ապամոնտաժել և տեղափոխել է Ամուլսարի պահապանների տնակները՝ դրանց փոխարեն տեղադրելով սեփական տնակները։ Ջերմուկցիները պնդում են, որ իրենց տնակները Լիդիանի տարածքում ՉԷԻՆ, և ի հիմնավորումն՝ ներկայացնում են դատական ակտ։

Առավոտից ջերմուկցիները իրազեկում են հանգստացողներին այն մասին, որ ժամը 15:00-ին հավաքվելու են փոստի դիմացի հրապարակում՝ դեպի Ամուլսար ավտոերթ իրականացնելու համար։

Ջերմուկցիներին իրազեկելու կարիք չկա, որովհետև բոլորը իրազեկ են և բարկացած։

Միաժամանակ, բոլոր ինձ հանդիպած ջերմուկցիները տրամադրված են բացառապես խաղաղ պայքարի՝ պնդելով, որ դա է եղել և լինելու պայքարի հաջողության գրավականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել