Բուդապեշտի պատկերազարդ արվեստի թանգարանը հիմնվել է 1896 թ., սակայն այցելության համար հասանելի է դարձել միայն 1906 թ.: Կառույցը նման է շքեղ դղյակի: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թանգարանը լրջորեն վնասվել է մարտական գործողությունների հետևանքով, որոնք տեղի են ունեցել հենց Բուդապեշտի կենտրոնում: Տուժել են թանգարանի հավաքածուները, իսկ ցուցանմուշների մեծ մասը գերմանացիները տեղափոխել են ֆաշիստական Գերմանիա:

Նկարների մեծ մասը հետագայում հաջողվել է վերադարձնել, սակայն ցուցասրահի մի մասն անդառնալիորեն վերացել է: Թանգարանի շենքը մի քանի անգամ վերակառուցել են, իսկ վերջին վերանորոգումը տեղի է ունեցել 2018 թ.:

Այսօր Բուդապեշտի թանգարանը ժամանակակից պատկերասրահ է, որտեղ առկա են բազմաթիվ ինտերակտիվ տարրեր: Կառույցը ոչ միայն արտաքնապես են վերանորոգել: Շնորհիվ այն բանի, որ թանգարանը միավորվել է Հունգարիայի ազգային պատկերասրահի հավաքածուների հետ, շուտով այցելուները կարող են լիովին նոր ցուցանմուշներ տեսնել: 2019 թ. բացվեցին հռոմեական թևը և նկուղային հատվածը, իսկ այս տարի նախատեսվում է նոր մտական ցուցադրություններ անցկացնել:

Բուդապեշտի թանգարանում ներկայացված են դասական արվեստի, Հին Եգիպտոսի ժամանակաշրջանի, մինչև 18-րդ դարի հունգարական և համաշխարհային ցուցանմուշներ: Օրինակ՝ եգիպտական հավաքածուում առկա են քանդակներ, ամուլետներ, հնագույն պապիրուսների կտորներ, խոհանոցային պարագաներ, ծիսակատարություններ անցկացնելու գործիքներ, իրական եգիպտական մումիաներ:

Անտիկ արվեստի հավաքածուն ներառում է Հին Հռոմի և Հունաստանի ժամանակարջանների ավելի քան վեց հազար ցուցանմուշ: Դրանց մեծ մասը քանդակներ են, սակայն առկա են նաև տնային տնտեսությանը, կրոնին առնչվող առարկաներ: Հատկապես արժեքավոր է հսկայական գրադարանը, որը բովանդակում է ավելի քան 30 հազար գիրք:

Այցելուների համար գործում է ռեստորան, հանդերձարան: Արժեքավոր իրերը հնարավոր է թողնել հատուկ կահավորված և հսկվող սենյակում: Ռեստորանում կգտնեք հունգարական խոհանոցի բոլոր ուտեստները, որոնք մատուցվում են մեծ չափաբաժիններով: Հենց այս պատճառով էլ այցելուները նախընտրում են թանգարան սոված այցելել՝ ամենահամեղ ուտեստները փորձելու համար: 

Թանգարանի տարածքը բավականին ընդարձակ է, այդ իսկ պատճառով բոլոր ցուցանմուշներն աչքի անցկացնելու համար պետք կգա առնվազն երեք ժամ: Հնարավորություն կա օգտվելու գիդերի ծառայություններից կամ ընտրելու անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, ճապոներեն, իտալերեն և իսպաներեն աուդիոգրքեր:

Ամենախոշոր պատկերասրահում ներկայացված են այնպիսի հանճարների գործեր, ինչպիսիք են Ռոդենը, Դելակրուան, Սեզանն ու Մոնեն: Փայտե քանդակներից մեկի կոնստրուկտավորմամբ զբաղվել է Լեոնարդո դա Վինչին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել