Այլևս երբեք։

Այս նկարն այն մասին է, որ այլևս երբեք Հայաստանը չպետք է ունենա դասալիքի կոմպլեքսով երկրի ղեկավար: Այլևս երբեք չպետք է մեր երկիրը ղեկավարի մի մարդ, որի կյանքում ԲԱՆԱԿԻՑ ԹՌՆԵԼԸ նենց խորը հետք ա թողել, որ անգամ իր մանկահասակ անմեղ երեխային կամուֆլյաժից հագուստ ա հագցնում: Ի՞նչ մեղք ունի փոքրիկ Արփին, որ իր հայրը բանակից թռած մարդ ա, ի՞նչ մեղք ունեն ՀՀ բանակին մեկից մի քանի երեխա տված հայ մայրերը, որ հանդուրժեն Աննա Հակոբյանի ու վարչապետի՝ կամուֆլյաժով ԿԱՅՖԵՐ անելը: Ո՞ւմ եք հեգնում դուք դրանով, ի՞նչ եք ուզում ցույց տալ, որ էս երկրում էդ համազգեստը հարգող սպաներ չկա՞ն, որ գան ու էդ համազգեստն անարգելու համար ձեր ականջները քաշեն:

Սա ուղղակի ծաղր ու անարգանք ա Հայոց հաղթական բանակի նկատմամբ ու սա մեզ պետք է դաս լինի, որ էլ դասալիքներին իշխանության վերին օղակներին մոտ չթողնենք... Դասալիք դավաճաններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել