Armenpress.am-ը գրում է․

Իսպանիայի` գահից հրաժարված թահավոր Խուան Կառլոս 1-ինը որդուն` Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդին հայտնել է երկիրը լքելու որոշման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով պետության նախկին ղեկավարի նամակին, որը հրապարակվել է թագավորական պալատի կայքում:

«Տեղեկացնում եմ քեզ այս ընթացքում Իսպանիայի սահմանները լքելու իմ մտածված որոշման մասին»,- գրել է Խուան Կառլոս 1-ինը:

Խուան Կառլոս 1-ինն Իսպանիայի թագավորի աթոռը զբաղեցրել է 1975-2014թթ., որից հետո գահը փոխանցվել է որդուն` Ֆիլիպ 6-րդին, որն էլ մինչ օրս ղեկավարում է երկիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել