Armenpress.am-ը գրում է․

Չինաստանի Սյանտաո քաղաքի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է տուժել, 4 անձ էլ համարվում են անհետ կորած: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով չինական Sina պորտալին:

Պորտալի տվյալներով` արտակարգ իրավիճակը տեղի ունեցել տեղական ժամանակով 17:30-ին: Հրշեջներն արդեն մարել են պայթյունի հետևանքով բռնկված կրակը, բոլոր տուժածներն ուղարկվել են մոտակա բժշկական կենտրոն:

Պայթյունի պատճառը ճշտվում է: Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները, կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել