Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց:

Կոթիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 2 անգամ:

Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 6 անգամ։

Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել