Tert.amLife-ը գրում է

Տիկ-տոկից լսարանին հայտնի 22-ամյա Թամարա Սահակյանը սիրում է, երբ իրեն Թամի են դիմում: Թամարա անունը փոքրուց չի սիրել: Մոտ երեք տարի առաջ Ինստագրամում տեսել է մի ամերիկուհու, ում անունը նույնպես Թամարա էր, բայց գրանցված էր որպես Թամի, այդ օրվանից Թամարան դարձել է Թամի ու այդ անունով ներկայացել հետևորդներին:

Tert.am Life-ը Թամիի հետ զրուցել է Տիկ տոկի հարթակը գրավելու և նպատակների մասին:

Նա Տիկ-տոկում գրանցվել է շուրջ վեց տարի առաջ, բայց ջնջել է էջը, քանի որ իր հոլովակները քննարկման առարկա են դարձել ոչ միայն իրեն անծանոթ, այլև ծանոթ մարդկանց շրջանակներում: Վերաբացել է էջը երկու տարի առաջ ու հիմա ունի արդեն 160 հազար հետևորդ: Վստահեցնում է` իր հետևորդներն իրական են: Ինստագրամում 31 հազար հետևորդ ունեցող աղջիկն իր էջը բացել է 5 տարի առաջ, ասում է` ոչ թե բաց լուսանկարների, այլ իր հոլովակների միջոցով է հետևորդներ հավաքել, իսկ ինստագրամյան էջն ակտիվացրել է Տիկ-տոկի շնորհիվ:

Նրա խոսքով` Ինստագրամ և Տիկ-տոկ հավելվածները ոչ միայն ազատ ժամանակ անցկացնելու, այլև գումար վաստակելու լավ միջոց են, բայց դա իրեն այդքան էլ չի գրավում:

 «Ինստագրամի միջոցով հնարավոր է գումար վաստակել, բայց ես դա արել եմ մեկ-երկու անգամ, քանի որ չեմ ուզում իմ էջում շատ  գովազդ լինի: Ամենամեծ գումարը, որ վաստակել եմ Ինստագրամի միջոցով, եղել է 20 հազար դրամը: Տիկ-տոկում նույնպես հնարավոր է գումար վաստակել գովազդի միջոցով: Այնտեղ ավելի հաճախ եմ գովազդներ անում, բայց այնպես, որ ցայտուն չլինի,- ասաց նա ու հավելեց, որ գումար վաստակելու այլ տարբերակ էլ ունի։ - Արդեն երկու տարի է`  իմ հոբբիի` մատնահարդարման շնորհիվ իմ ծախսերն ինքնուրույն եմ հոգում: Մատնահարդարմամբ զբաղվում եմ արդեն 2,5 տարի, աշխատում եմ մայրիկիս գեղեցկության սրահում: Դեռ փոքրուց շատ էի սիրում մայրիկիս ընկերուհիներին մատնահարդարում անել: Երկու տարի է` աշխատում եմ նաև դիզայներ Արամ Նիկոլյանի մոտ: Քաղաքի բոլոր հայտնի համերգների բեքսթեյջերում ես կամ»:

Այժմ նա նկարահանվում է «Խաբկանք» հեռուստասերիալում։ Չգիտի` Ինստագրամի՞, թե՞ Տիկ-տոկի շնորհիվ է հայտնվել էկրանին.  «Անձնակազմն իմ հոլավակները տեսել էր: Նախկինում նկարահանվել եմ առաջատար հեռախոսային կապի ընկերություններից մեկի գովազդային հոլովակում: Շուրջ վեց ամիս իմ լուսանկարներն ամբողջ քաղաքում էին, ինչով շատ էի հպարտանում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել