ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ  Չինաստանը պետք է աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածման համար պատասխան տա, քանի որ դա նրա մեղքով է սկսվել. նախագահի խոսքերը հրապարակվել են Սպիտակ տան պաշտոնական կայքում։ 

«Ցանկանում եմ, որ մեր ազգը կարողանա ապրել և լավ ապրել, քանի որ իր մեղքով չէ, որ Չինաստանը համավարակ է սկսել․ դա Չինաստանի մեղքն է: Ուզո՞ւմ եք ճիշտն իմանալ՝ Չինաստանը պետք է վճարի և գուցե վճարի, տեսնենք»,- ընդգծել է Թրամփը։

Հիշեցնենք, որ, կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված, հիվանդության բռնկումը գրանցվել է 2019 թվականի վերջին կենտրոնական Չինաստանում և աշխարհի գրեթե բոլոր երկրներում տարածվել։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վիրուսի այս բռնկումը համավարակ է ճանաչել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել