«Հրապարակ» թերթը գրում է.

«Պարզվում է` մեռնող Սեւանում քչից-շատից լողալ հնարավոր է միայն Շորժայի` Հայկ Սարգսյանին պատկանող լողափում, որովհետեւ այն մաքրվում է։ «Ազգային պարկը փոխանակ իր բուն գործունեությամբ զբաղվի` մաքրի ափամերձ տարածքները, «շիշ բռնողին» անօրինական տարածք է տրամադրել, վերջինս էլ քոթեջներ, օբյեկտներ է սարքել այնտեղ, ինչն էլ իր հերթին է շարժել իշխանական էլիտայի զայրույթը»,- ասաց Սեւանի խնդրով զբաղվող մեր աղբյուրը։

Ի դեպ, լճի կանաչելուն զուգընթաց, Փաշինյանների ընտանիքը նախկին «էնտուզիազմով» այլեւս չի գնում Սեւանի ամառանոց․ հիմա հնարավոր չէ լճում լողալ` ջրիմուռների պատճառով։ «Նրանք այլեւս նախընտրում են Ենոքավանի ուղղությունը՝ այստեղ են սկսել հանգստանալ, նրանց գալուց հետո նկատելիորեն աշխույժ է սկսել տիրել մեր կողմերում»,- ասաց ենոքավանցի մեր ծանոթը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել