Armenpress.am-ը գրում է․

76 տարեկանում մահացել է բրիտանացի կինոռեժիսոր և սցենարիստ Ալան Փարքերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ն, Փարքերի ամենահայտնի ֆիլմերից են «Կեսգիշերային ճեպընթաց», «Էվիտա», «Պատ», « Միսիսիպին կրակի մեջ»-ը և այլն։

Իր աշխատաքների համար Ալան Փարքերը ստացել է Կինոյի և հետուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի՝ BAFTA- ի չորս մրցանակ, եղել է Կաննի կինոփառատոնի Գրան պրիի դափնեկիր և երկու անգամ առաջադրվել է «Օսկար»-ի: Նրա վերջին ֆիլմը ՝ «Դեյվիդ Գեյլի կյանքը», նկարահանվել է 2003 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել