Tert.amLife-ը գրում է

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն օրեր առաջ ոճային փոփոխություն է արել` վարսերի շագանակագույն երանգը փոխարինելով նարնջագույնի:

Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ երեկ թարմացրել են գույնը, փորձում են խարտյաշ երանգ ստանալ:

«Մեր ասպարեզում, երբեմն, ոչ թե մենք, այլ նախագիծն է որոշում, թե ինչ փոփոխություններ պետք է արվեն. սա այդ դեպքն է: Ոճաբան Արայիկ Գաբաջյանն է ընտրել մազերիս այս գույնը: Ինձ միշտ ժամանակ է պետք նոր ոճին հարմարվելու համար: Պարադոքսը նրանում է, որ ես բնույթով պահպանողական մարդ եմ, ինչքան էլ արտաքնապես հակառակն է երևում: Դժվար եմ բաժանվում այն ամենից, ինչ ունեմ: Ամենահամարձակը, երևի, մազերիս հարցում եմ եղել, բայց երբ մասնագիտությունը պահանջում է, պարտավոր եմ իմ պահպանողական բնավորությունը մի կողմ դնել»,-ասաց նա և հավելեց, որ կարանտինից հետո սկսել է միշտ վառ գույներ ընտրել` վառ մատնահարդարում, հագուստ, մազեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել