Խորը ցավով հայտնում ենք, որ 41 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է փորձառու մասնագետ և պատասխանատու աշխատակից, ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 9 բաժնի պետ Ռաֆայել Գյուլասարյանը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Նա կարևոր ներդրում է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մեջ: Նշենք, որ Ռաֆայել Գյուլասարյանի մոտ հաստատվել էր կորոնավիրուս հիվանդություն:

ՊԵԿ անձնակազմը ցավակցում է Ռաֆայել Գյուլասարյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել