Pastinfo.am-ը գրում է․

Այս մի քանի ամիսը բժիշկների հաշվին պայքարել ենք։ Գործի կազմակերպումն այնպես չի եղել, որ նրանք աշխատեն, մի քիչ հանգստանան։ Մարդիկ սպառվում են։ «Փաստինֆո»-ի եթերում այս մասին ասաց համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով համաճարակի հաղթահարման նպատակով իրականացվող քայլերին։

Մասնագետի խոսքով՝ մարդիկ հոգնել են, սպառվել, ինչի հետևանքով նվազում է նաև աշխատանքի որակը. «Չի ստացվելու բժիշկների հաշվին։ Ռազմավարությունը պետք է փոխվի։ Բժիշկներին խրախուսեն, հանգստանալու հնարավորություն տալ, ինչը լուրջ կազմակերպչական աշխատանք է, որի համար մեծ խումբ պետք է աշխատեր։ Այդ ռազմավարությունները ղեկավարի ընկալումից է գալիս։ Երեկ վարչապետն ասաց, որ առողջապահական համակարգը զբաղվում է միայն արդեն վարակվածներով, իսկ չվարակվելը, այսինքն կանխարգելումն առողջապահական համակարգից դուրս է և անհատների, կազմակերպությունների, մնացածի պատասխանատվությունն է։

Այստեղ վտանգավոր բան եմ տեսնում, որ մասնագետները ճիշտ չեն ներկայացնում վարչապետին առողջապահական համակարգի պարտականությունները։ Դա ոչ միայն բուժումն է, կանխարգելումը։ Ավելի էժան է կանխարգելել, քան բուժել։ Կանխարգելումն առողջապահական համակարգի առաջին պարտականությունն է»,-ասաց համաճարակաբանը։

Վերջինս նկատեց՝ կանխարգելման հիմնական միջոցներն են հնարավորինս շատ թեստավորելը, կոնտակտավորներին հայտնաբերելը և կտրել համաճարակաբանական կապերը, ինչը հենց առողջապահական համակարգի պարտականությունն է։ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով սրանք ռազմավարական սխալներ են, որոնց հիմքում ընկած է այն, որ մեր բժշկագիտական ամբողջ պոտենցիալն օգտագործված չէ, բոլոր մասնագետներն ընդգրկված չեն և չի ստեղծվել հարթակ, որ բոլորս կարողանանք իրար հետ մի բան վերլուծենք և ինչ-որ մի բան առաջարկենք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել