Մեր արևելյան հարևան, բռնապետ Իլհամ Ալիևը երեկ` Բալաքենում հերթական ASAN կենտրոնի բացման ժամանակ, ելույթ է ունեցել և հայտարարել, որ Հայաստանի այս իշխանությունները Սորոսի գործակալներն են: Շատ հետաքրքիր է, որ Իլհամ բաբայի այս ելույթը հաջորդեց Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` հուլիսի 29-ին հայաստանյան երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցին, որի ժամանակ Քոչարյանը ևս անդրադարձավ իշխանատեղափոխությունից հետո Հայաստանում Ջորջ Սորոսի կողմից հովանավորվող ՀԿ-ների ներկայացուցիչների` իշխանական մաս կազմելու փաստին և դրա ազդեցությանը մեր հասարակության վրա:
Իլհամ բաբայի ելույթը հայաստանյան սորոսականներn սկսեցին օգտագործել հօգուտ Նիկոլի իշխանության, որի փայատերերից մեկն իրենք են, արդեն տեղեկատվական արշավ սկսեցին, որ Սորոսի թշնամիները միայն հակաժողովրդավարական և կոռումպացված հայաստանյան ուժերն են և Ադրբեջանի բռնապետը, ինչպես նաև մեկ անգամ ևս Իլհամի ելույթի միջոցով կփորձեն «ապացուցել», որ իրենց առաջնորդը՝ Ջորջ Սորոսը, կապ չունի Իլհամի հետ, ով, ըստ վարկածներից մեկի, հովանավորել է Հայաստանում տեղի ունեցած, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը:

Հավելեմ, որ Իլհամի և Սորոսի թշնամության բեմադրությունը շատ պրիմիտիվ է, քանի որ, օրինակ, Ուկրաինան և Վրաստանը, որտեղ սորոսականները ևս շատ ուժեղ դիրքեր ունեն այդ երկրների իշխանական բուրգում, հիանալի հարաբերություններ ունեն «հակասորոսական», բռնապետական և կոռումպացված Բաքվի հետ և շատ դեպքերում հակահայկական դիրքորոշում ունեն: Հետաքրքիր է, Ջորջ Սորոսը չի՞ տեսնում՝ իր ուկրաինացի և վրացի հետևորդներն ում հետ են համագործակցում:

Հ.Գ. Ամեն դեպքում շատ տարօրինակ էր Քոչարյանի «սորոսաքննադատական» ելույթից հետո հանկարծ ունկնդրել Իլհամ բաբայի հակասորոսական հայտարարությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել