Չզարմանաք, աա ֆանտաստիկա չէ։ Սա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող YouTube-յան ալիքներից մեկի հրապարակած նյութի վերնագիրն է։ Այո՛, հենց այս մեթոդներով են Նիկոլին ծառայողներն իրենց էջին հետևող մասսային, որը հիմնականում, որքան կարող եմ կռահել, մտավոր հետամնացներ և հոգեկան հիվանդեր կարող են լինել, քանի որ չի կարող նորմալ մարդը, որը նույնիսկ պատմություն չգիտի և աշխարհաքաղաքականությունից շատ քիչ պատկերացում ունի, հավատալ այսպիսի անհեթեթ և հիմարների համար նախատեսված վերնագրերով նյութին։

Այս ամենի ողբերգությունը նրանում է, որ այդ ապուշ նյութը 22 ժամում դիտել է մոտ 126 հազար մարդ, որոնցից 3,9 հազարը հավանել է այս հիմարությունը։

Նիկոլին սպասարկող այս կայքերն ուղղակի վտանգ են ներկայացնում Հայաստանի և հայ ժողովրդի համար, քանի որ տարածում են ոչ միայն ապատեղեկատվություն, այլև ուղղակի մարդկանց այսպիսի նյութերով հավատացնում են, որ մենք իրոք շատ հզոր ենք՝ երկիրը տանելով կործանման։ Համացանցում և YouTube-ում առկա Նիկոլին սպասարկող հենց այս տիպի լրատվամիջոցներով է նաև պայմանավորված այն, որ հասարակության նիկոլապաշտ զանգվածն իրոք հավատացած է, որ մենք շատ հզոր և ինքնաբավ երկիր ենք և, որ Պուտինը, Թրամփը, Ցզիպինը, Ջոնսոնը, Մերկելը, Մակրոնը ուղղակի երդվում են Նիկոլի արևով և ամեն օր ինչ-որ թեմաներով դիմում են Հայաստանի վարչապետին։

Նիկոլին իշխանության բերած և նրա իշխանությունն ամեն գնով պաշտպանող և այս լրատվամիջոցների ու ալիքների հետևում պատսպարվածներն այսպիսի վերնագրերով և վերնագրերին համապատասխան նյութերով ուղղակի կործանման են տանում Հայաստանը։

Պատահական չէ նաև այս նյութի հայտնվելը հուլսի 29-ին։

Այսօր Անկարան և Բաքուն Նախիջևանում՝ Երևանից ընդամենը 50 կիլոմետր հեռավորության վրա, ինչպես նաև բուն Ադրբեջանի տարածքում, անցկացնում են համատեղ զորավարժություններ։ Նիկոլին սպասարկողներն այսպիսի բովանդակությամբ նյութի հրապարակումով պատասխանում են բռնապետներ Ալիևին և Էրդողանին։
Սա արդեն ծիծաղելի չէ։ Սա լացելու է։

Հ.Գ. Հավելեմ, որ Նիկոլին սպասարկող ևս մեկ YouTube-յան ալիք տեսանյութեր է հրապարակում և հայալեզու օգտատերերին որպես իրականություն մատուցում Նիկոլի գաղտնի և համարձակ երազանքները։ Օրինակ՝ «Հայտնվել է Նիկոլի նմանակը և ուզում է հեռացնել Պուտինին», կամ «Նիկոլը և Թրամփը ձգեցին Պուտինի ականջները», կամ՝ «Թրամփը խնդրեց Նիկոլի հետ նկարվել» և այլ խեղկատակություններ։

Image may contain: 2 people

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել