Pastinfo.am-ը գրում է․

«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները ԿԲ շենքի դիմաց էին։ Նախ՝ ղեկավարը միայնակ նստել էր ԿԲ շենքի դիմացի նստարաններին։ Նույն պահին շենքի տարածքում էր մեկ լիմուզին։ Ակցիան դեռ չսկսված տարածք մուտք գործեցին պարեկային ծառայության մեքենաները՝ այնտեղ էին տասնյակ աշխատակիցներ։ Այդ պահին սկսվեցին «Ոչ վարկային թալանին», «վարկային արձակուրդ» կոչերը։

Ծառայության աշխատակիցները միանգամից բերման ենթարկեցին «լիմուզին»-ի վարորդին։ Պարեկային ծառայության աշխատակիցները անմիջապես 5 քաղաքացու բերման ենթարկեցին՝ թևերը ոլորելով ։ Ծառայության մեքենան տարածքից հեռացնելուց հետո ևս մի քանի քաղաքացիների բերման ենթարկեցին։

Աշխատակիցները այնուհետև լիմուզինն սկսեցին հրելով հանել ճանապարհից, ապա մի քանի րոպե անց էվակուատրով հեռացրեցին տարածքից։Ոչ վարկային թալանին նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը Կենտրոնական Բանկի դիմաց էր՝ պահանջելով մարդկանց վարկային արձակուրդ տրամադրել։ Ավելի վաղ պարզ դարձավ, որ Մանուելին ևս բերման են ենթարկել։

Մինչ այդ ուղիղ եթերում Մանուկյանն ասում էր. «Չեմ դադարեցնելու պայքարը, քանի դեռ վարկային արձակուրդ չի տրամադրվելու։ Ասում ենք ոչ վարկային թալանին, ասում ենք ոչ վաշխառու թալանչի վարկային կազմակերպություններին, մեկ տարի վարկային արձակուրդ ենք ուզում, հասարակ մարդը երկար ժամանակ թալանվել է, այսօր խեղդված իրավիճակ է, որը պետք է միասին հաղթահարենք։ Սա հասարակ մարդու պայքար է, որը հասնելու է տրամաբանական ավարտին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել