Մեր հաղթանակած 3-րդ կորպուսի հաղթանակած հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Յուրիի Խաչատուրովի ծննդյան տարեդարձն է այսօր։
Տավուշի թեմի հոգևորականաց դասի և ողջ ժողովրդի անունից շնորհավորում ենք, սիրելի՛ հրամանատար։
Շնորհակալ ենք Ձեր ինքնանվեր ծառայության և մեզ ներշնչած այն վստահության համար, որ հակառակորդը միշտ ստիպված է լինելու ընդունել մեր պարտադրած խաղաղությունը։
Աղոթում ենք Ձեր և Ձեր ընտանիքի արևշատության, երջանկության և մխիթարության համար՝ մաղթելով Ձեզ խաղաղ, անփորձանք և անկորուստ ծառայություն՝ միշտ հայցելով Տիրոջ օրհնությունն ու զորակցությունը Ձեզ և Ձեր գլխավորությամբ մեր 3-րդ բանակային կորպուսին։
Աստված Ձեզ պահապան։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tahuys/photos/a.1460222090954392/2342683142708278/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



