Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպմանը ներկայացել է վիրակապած աջ ձեռքով: Հանդիպման տեսանյութը հրապարակել է «Пул Первого» տելեգրամյան ալիքը, որը լուսաբանում է Բելառուսի նախագահի գործունեությունը, գրում է telegraf.by կայքը:

Տեսանյութում երևում է, որ Բելառուսի նախագահի աջ դաստակը փաթաթված է սպիտակ վիրակապով:

Բելառուս լրագրող Ստեփան Պուտիլոյի տվյալներով` վիրակապի տակ գտնվում էր կաթետերի գլխիկը: 

Լուկաշենկոյի առողջության մասին պաշտոնական տեղեկատվություն չկա, սակայն հուլիսի 28-ին նա հայտարարել էր, որ վարակվել է կորոնավիրուսով և արդեն բուժվել է: Նա հանդիպման ժամանակ ներողություն էր խնդրել կտրված ձայնի համար՝ բացատրելով, որ «վերջին շրջանում շատ ասելիք կա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել