Արևելյան որոշ մարտարվեստներում չափազանց ուշագրավ, ես կասեի, գաղափարախոսական մոտեցում կա՝ օգտագործել հակառակորդի ուժն իր իսկ դեմ։

Արդեն իսկ ակնհայտ փաստ է, որ հատկապես Նախիջևանում Էրդողանի վարչակարգի ուժի ցուցադրության փորձերը առնվազն զգալի անհանգստություններ են ի հայտ բերել Ռուսաստանում և Իրանում, ինչն իր հերթին Հայաստանի համար հնարավորությունների լայն դաշտ է բացել այդ պետությունների հետ սերտորեն գործակցելու և նաև թատերականացման տարրերով հենց այժմ ցուցադրվող «թուրք-ադրբեջանական ուժն» օգտագործելու հենց Թուրքիայի և Ադրբեջանի իսկ դեմ։

Կասեք՝ Հայաստանը տարածքով և ռեսուրսներով դժվար համեմատելի կամ անհամեմատելի է Ռուսաստանի և Իրանի հե՞տ։ Իհարկե, բայց Հարավային Կովկասում, բացի հայկականից, ցույց տվեք մեկ այլ պետության բանակ, որն իրական մարտադաշտում անընդմեջ ջախջախից և խայտառակ պարտությունների է մատնել իր թշնամուն վերջին մոտ 30 տարիների ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել