Մեզ համար Հայաստանի պատմությունը Տիգրան Մեծի, հայ Արշակունիների, Բագրատունիների ու Կիլիկիայի ժամանակաշրջանի պատմությունն է: Դա են սովորեցնում պատմության դասագրքերում: 15-18 դարերը «ծակ» են մնացել, դա մեր դասագրքերում սև խոռոչ է։ «Ծակ» է մնացել, որովհետև դա մի խայտառակ շրջան է։

Ադրբեջանցիներն իրենց պատմության դասագրքերում Տիգրան Մեծի, Բագրատունիների ժամանակաշրջանը չեն անցնում, բայց անցնում են հենց այդ «ծակ» ժամանակաշրջանը, երբ այսօրվա Հայաստանը սև ու սպիտակ ոչխարների, Պարսկաստանի թյուրք խաների տարածքներն էին։

Մենք տարբեր պատմություններ ենք անցնում ու դրա համար միմյանց երբեք չենք հասկանա։ Յուրաքանչյուրն իր ճշմարտությունն ունի։

Թե ինչու ենք մենք մեր պատմության այդ հատվածները դպրոցում սովորում, հասկանալի է, մենք չենք ցանկանում իմանալ մեր խայտառակ էջերը, որոնցով հպարտանալու ոչինչ չունենք։ Սակայն կա մի պրոբլեմ․ չիմանալով մեր պատմության այդ խայտառակ էջերը՝ մենք նաև չենք արժևորում այն, ինչ որ ունենք, ինչը կարող է և չունենանք։ Պատմության սև շրջաններն էլ է պետք անցնել, որ դաս լինի ապագայի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել