Դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր որդուն տվել է հայկական անուն` Գասպար: Գոհարը չէր բացահայտում, թե ում պատվին է անվանակոչել որդուն, նրա հետևորդները ենթադրել էին, որ նա դա արել է ամուսնու հոր պատվին:

Երեկ Գոհարը պատասխանել է քննարկվող հարցին և ասել, որ Գասպարն իր մայրիկի հայրն է եղել: Նա այլևս ողջ չէ, բայց հրաշալի մարդ է եղել:

Գոհարը նաև ասել է, որ արդեն դայակ ունի, ով օգնում է իրեն որդու խնամքի հարցում, քանի որ ինքը շուտով պետք է աշխատանքի վերադառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել