Armenpress.am-ը գրում է․

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հուլիսի 28-ին հյուսիսային ռազմական օկրուգ այցելության ընթացքում Իրանի վրա Է բարդել պատասխանատվությունը Լիբանանի հետ սահմանին լարվածության համար:

«Այժմ ամբողջ տեղի ունեցողը մեր տարածաշրջանում ռազմական հենակետ ստեղծելու՝ Իրանի եւ Լիբանանում նրա կամակատրաների փորձերի հետեւանքն Է:

(Շիաների «Հըզբոլլահ» կուսակցության առաջնորդ Հասան) Նասրուլլան այդ իրանական շահերին Է ծառայում Լիբանանի պետության հաշվին»,- տարածել Է վարչապետի դիվանատունը նրա խոսքը հյուսիսային ռազմական օկրուգի շտաբում անվտանգության հարցերին նվիրված խորհրդակցությունում, որին մասնակցում Էր Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոխավին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նաթանյահուն լսել Է օպերատիվ իրավիճակի մասին զեկույցն այն միջադեպից հետո, որի ընթացքում հուլիսի 27-ին ձեռնարկվել Է հրեական պետության սահմանի խախտման փորձ Լիբանանի կողմից, հավելել են նախարարների կաբինետի ղեկավարի գերատեսչությունում: «Երեկվա գործողությունը (սահմանի խախտումը կանխելու – ծանոթ. խմբ.) կարեւոր Էր, այն կանխեց ներխուժումը մեր տարածք»,- շարունակել Է Նաթանյահուն:

«Ես ոչ մեկին խուրհուրդ չեմ տալիս փորձի ենթարկել Իսրայելի Պաշտպանության բանակը կամ Իսրայելի պետությունը: Մենք լի ենք վճռականությամբ պաշտպանելու մեզ»,- հավելել Է նա: ек «Մենք շարունաում ենք գործել, որպեսզի թույլ չտանք իրանական ռազմական հենակետի ստեղծում մեր տարածաշրջանում, Մենք անհրաժեշտ ամեն բան կանենք՝ մեզ պաշտպանելու համար, եւ ես «Հըզբոլլահին» առաջարկում եմ նկատի առնել այս պարզ փաստը»,- եզրափակել Է Նաթանյահուն:

Հուլիսի 27-ին հրեական պետության բանակի մամուլի ծառայությունը հայտարարել Է, որ նույն օրն ավելի վաղ Իսրայելի հյուսիսի Դով լեռան շրջանում զինված գրոհայինների խումբը «հատել Է «կապույտ գիծը» (Լիբանանի հետ սահմանը – ծանոթ. խմբ.), ինչից հետո «Իսրայսելի ստորաբաժանումները կրակ են բացել ահաբեկիչների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել