Shamshyan.com-ը գրում է․

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության եւ վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 27-ին,

Երեւանում հուլիսի 27-ին, ժամը 22։00-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 31-ամյա Գարեգին Մուրադյանը իր վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով Զաքյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտհն՝ 3-ամյա Ալբերտ Վ-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երեւանի 1-03 շտապօգնություն, օգնել է երեխային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է սթափ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել