Ապրիլի 29-ին հայտնել էի, որ Artur Danielyanի նկատմամբ ստորև ներկայացված պայմաններում քրեական հետապնդում հարուցելը լրջագույն կասկածներ կառաջացնի:

Թաքուն կարծում էի, թե իշխանությունը հասկացել է ինչ նկատի ունեմ ու երբեք այդ սխալը չի անի: Փաստորեն Նիկոլ Փաշինյանի իշխանության իրավական բանդիտիզմը չի ճանաչում որևէ սահման և արդեն չի էլ ձևացնում, թե քաղաքական հետապնդումներ չեն իրականացվում:

Այսպիսի ակնհայտ թարս մեղադրանքի առաջադրումը ընդդիմադիր քաղաքական միավորի ղեկավար Արթուր Դանիելյանի նկատմամբ չի կարող մարսվել:

ՀՔԾ-ի քննիչներին բարեկամական հուշում. հաջորդ իշխանությունը ձեր արարքների վրա աչք չի փակելու, քանի որ չի ստիպելու քաղաքական հետապնդման ենթարկել իր ընդդիմախոսներին: Այս իշխանության օրոք կարծես թե պլստացիք, բայց հաստատ համոզված եղեք, որ հեղափոխությունը լինելու և դուք նստելու եք:

Հ.Գ. մի բան հիշեք: Մենք, ընդդիմադիր գործիչներս, նստելուց չենք վախենում: Դրանում դուք վաղուց ու անձամբ եք համոզվել: Իսկ դուք հաստատ նստելուց սարսափում եք, և դուք հաստատ նստելու եք: Խելքի եկեք, թեև արդեն ուշ է...

Image may contain: 1 person

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել