Tert.amLife-ը գրում է

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյան կրտսերն օրերս նկարահանվել է սկսնակ երգիչ Տիգրան Շահինյանի «Քանի կամ» կոչվող երգի տեսահոլովակում: Tert.am Life-ի հետ զրույցում Սոֆին ասաց, որ, ճիշտ է, Տիգրանը սկսնակ է, բայց նրան մեծ ապագա է սպասվում:  

«Առաջարկը ստացա նրա կողմից ու համաձայնեցի: Մինչև այս Տիգրանին չէի ճանաչում, ծանոթացել եմ տեսահոլովակը նկարահանելուց մեկ օր առաջ: Իհարկե կարևոր է, որ երգիչը հայտնի լինի, բայց ինձ համար սկզբունք չէ: Յուրաքանչյուրիս սկիզբն էլ մի կետից եղել է, պետք է աջակցենք, որ մյուսներն էլ սկսեն: Իմ կողմից փորձել եմ անել ամեն ինչ, որ տեսահոլովակը ստացված լինի,-ասաց նա և հավելեց, որ սա տեսահոլովակում որպես գլխավոր հերոսուհի ներկայանալու իր առաջին փորձն է.-Մայրիկիս` Զարուհի Բաբայանի տեսահոլովակներում նախկինում նկարահանվել եմ, ինչն ինձ շատ օգնեց: Ամեն ինչ շատ հեշտ ստացվեց, բարդություններ չեղան, նույնիսկ փորձում էի Տիգրանին օգնել: Նկարահանեցինք մեկ օրում»:

Սոֆիի խոսքով` հոգնածություն, բնականաբար, եղել է, բայց քանի որ ցանկացել են աշխատանքից մաքսիմալ արդյունք ստանալ, այն մի կողմ են դրել:

Տեսահոլովակում Սոֆիի կերպարն այնքան էլ բարենպաստ պայմաններում չի ապրում, աշխատում է` որպես մատուցողուհի, ունի հիվանդ մայր, ով տեսահոլովակի վերջում լավանում է: «Նկարահանումների ընթացքում ինձ պետք էր աչքի չընկնող, դերիս համապատասխան հագուստ: Իմ պահարանից մինիմալստիկական ոճի մեջ հագուստ դժվարությամբ գտանք»:

Հարցին, թե ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում նկարահանվելու առաջարկներն ընդունելիս` պարուհին պատասխանեց. «Ինձ համար ամենակարևորը սցենարն է, մինչև չեմ կարդում, համաձայնությունս չեմ տալիս: Կարևոր է նաև, թե ում տեսահոլովակն է, քանի որ եթե ի սկզբանե չհասկանանք իրար, վստահ եմ` տեսահոլովակը լավ չի ստացվի: Այս երկուսից հետո կարևորում եմ ֆինանսական կողմը, քանի որ ամեն մեկի աշխատանքն էլ պետք է վարձատրվի ըստ արժանավույն,-ասաց նա` պարզաբանելով, որ իր հետ կապված բոլոր գործնական հարցերով զբաղվում են ծնողները.-Մեր տանը ամեն ինչ քննարկվում ենք միասին, քանի որ մեկ ընտանիք ենք, իսկ բոլոր առաջարակների համար նախ զանգահարում են ծնողներիս»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել