Tert.amLife-ը գրում է

Նորաձևությունն ազատություն է, որը յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս ինքնարտահայտվելու: Թրենդներին հետևելը կարևոր է, սակայն թրենդները պետք է օգտագործել սեփական ցանկություններին համապատասխան: Թեև ամբողջ աշխարհում հիմա համաճարակային իրավիճակ է, նորաձև լինել չես արգելի:)

Tert.am Life-ի հետ զրույցում ոճաբան Մադոննա Հարությունյանն առանձնացրել է այս ամռան գլխավոր թրենդները և ներկայացնում է 5 look, որոնք կօգնեն գտնել ինքնարտահայտվելու նորաձև տարբերակներ:

Մինչ look-երին անդրադառնալը ներկայացնում ենք սեզոնի թրենդային աքսեսուարներն ու գույները:

Աքսեսուարներ

Թեև Հայաստանում շարունակում են լայն տարածում ունենալ արծաթագույն աքսեսուարները՝ ամբողջ աշխարհում թրենդի մեջ են ոսկեգույն աքսեսուարները՝ շղթայանման խոշոր վզնոցները, ժամերը, խոշոր մատանիները: Հիմա նորաձևության մեջ արծաթագույն աքսեսուարներ շատ քիչ են օգտագործվում:

Մեծ գլխարկներն են շատ թրենդային:

Հիմա ավելի նորաձև են վինտաժային աքսեսուարները, սակայն դա այն վինտաժը չէ, որը մենք տեսնել ենք: Վինտաժը կարելի է օգտագործել կերպարում որպես լրացում, սակայն դա այն ամբողջական վինտաժը չէ, որը բալորիս ծանոթ է: Չպետք է կերպարն ամբողջապես լինի վինտաժային, որովհետև 40-ականները չեն կարող ամբողջապես վերադառնալ մեր իրականություն:

Գույներ

Վառ և աչք ծակող երանգներին փոխարինում են պաստելային երանգները: Նորաձև են բոլոր պաստելային երանգները՝ մանուշակագույնից փիրուզագույն: Պաստելային մանուշակագույնն ուղղակի գրավել է նորաձևության աշխարհը: Այս դեպքում շատ կարևոր է երանգի ճիշտ ընտրությունը, որովհետև յուրաքանչյուր գույն ունի բազմաթիվ երանգներ: Հիմա նորաձևության մեջ են աչքի համար հանգիստ երանգները:

Ճիշտ համադրությունը շատ կարևոր է: Ես նույնիսկ IQOS-ն եմ կարողանում համադրել հագուստիս հետ, հատկապես, որ այն ունի թրենդային գույներով ամառային նոր տեսականի: 3 look-ում IQOS-ը համադրել եմ հագուստիս երանգի հետ, օրինակ՝ բեժի ու փիրուզագույնի հետ ընտրել եմ ավելի վառ փիրուզագույն IQOS, երկար շապիկի ու սպորտային կիսատաբատի հետ համադրել եմ ազնվամորու երանգի IQOS, որը գույն է հաղորդում կերպարիս: Կարծես թե, հենց այդ գույնն էր պակադում իմ կերպարին: Մեծ գլխարկով կերպարում էլ ընտրել եմ դեղինի և փիրուզագույնի համադրությամբ IQOS:

Ինստագրամի թրենդները՝ նորաձևության մեջ

Եթե տարիներ առաջ նորաձևության տներն էին թելադրում թրենդները, հիմա շատ բան փոխվել է, բլոգերները սկսել են թելադրել նորաձևություն, նորաձևության տներն ուշադրություն են դարձնում, թե ով ինչպես է համադրում հագուստը: Վերջերս մասնագիտական գիրք էի կարդում, հայտնի բրենդներից մեկի դիզայները պատմել էր, որ ամեն անգամ նոր հավաքածու ստեղծելիս դուրս է գալիս փողոց և նայում, թե երիտասարդներն ինչ են նախընտրում հագնել: Դիզայներներն ինչ-որ սենյակում փակված չեն ստեղծում թրենդները: Հիմա արդեն դժվար է ասել, թե որ թրենդն ով է առաջինը ներկայացրել՝ Ինստագրամի բլոգերնե՞րը, թե՞ դիզայներները, սակայն այս երկուսի փոխազդեցությունը մեծ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել