Shamshyan.com-ը գրում է․

Հուլիսի 26-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 21:30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 777 ՈՈ 73 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Ձորաղբյուր-Ջրվեժ ավտոճանապարհին գտնվող «Ջրվեժի» արգելոցի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր հայտնվել է լողավազանում:

Վթարի հետևանքով 2 հոգի, ովքեր քաղաքացիների, արգելոցի աշխատակիցների և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորներին, ապա մեկին շտապօգնության, մեկին էլ քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխել են թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գրանցված է «Սիրով» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ այն լողավազանից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա, ճոպաններ և վերամբարձ կռունկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել