Pastinfo.am-ը գրում է․

«Ուզում եմ նոր Գինեսի ռեկորդ գրանցել։ Գինեսի պաշտոնական էջին գրել եմ և իրենք ասացին, որ իմ կարգավիճակում նման քանակությամբ ոչ ոք չի արել, այնպես որ կարող եմ հայտը ներկայացնել։ Եվ մեր հետախուզության օրը, այդ փառահեղ օրը ուզում եմ նոր ռեկորդներ գրանցել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սարգիս Ստեփանյանը։

Նոր ռեկորդը սահմանելու համար Սարգիսը մարզվում է շաբաթական երեք օր։ Ասում է՝ միակ դժվարությունները մարզումների ընթացքում առաջացած վնասվածքներն են։ Փորձում է հնարավորինս արագ վերականգնվել, բուժել վերքերը, որ մարզումներին չխանգարեն։

«Մինչ այդ արել եմ և դյուցազնագրքում է գրանցվել։ 32 կգ կշռաքարը բարձրացրել եմ 13 անգամ, բայց այս անգամ 15 և ավել անգամ եմ բարձրացնելու և ուզում եմ նոր վարժություններ ավելացնել, ինչպես նաև օլիմպիական 50 կգ ծանրաձողն ուզում եմ ձախ ձեռքով ինքնուրույն գետնից վերցնեմ և բարձրացնեմ վերև։ Այս պահի դրությամբ մինչև 42.5-45 արդեն ստացվում է»,-հավելեց Սարգիս Ստեփանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել