Shamshyan.com-ը գրում է․

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Ծովագյուղ-Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի 27 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes և Honda մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ կայքի՝ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բնակիչներից մեկին պատկանող տարածքում։ Mercedes-ն էլ գլխիվայր հայտնվել է կայանված վիճակում գտնվող VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայի վրա։

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել, որոնցից մեկը տեղափոխվել է «Սևանի», 3-ը՝ «Ճամբարակ» բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի և Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել