Մի քանի իմ սրտով ու գաղափարական պատկանելիությամբ արձանագրումներ Միքայել Մինասյանից

Միքայելը մի քանի կարևոր փաստեր արձանագրեց, որոնց մասին վերջին մի շաբաթվա ընթացքում ինձ էլ են հարցնում` չնայած բազմիցս հրապարակային գրել եմ դրա մասին:
Փաստ համար 1. Հայկական բանակը միշտ եղել ա նույն բարձրունքին ուղղակի նախկին ընդդիմությունը դավաճանական դիվերսիաներ ա արել ի դեմս Նիկոլի:
Փաստ համար 2. Հայաստանը որպես պետություն պարտավոր է զբաղվել հայերի նկատմամբ Ռուսաստանում տեղի ունեցող խայտառակություններով ու չի զբաղվում քանի որ արտաքին քաղաքականությունը տապալել ա ու պետությունը վերացրել:
Փաստ համար 3. Ադրբեջանական սադրանքներին պետք չի պատասխանել քանի որ մենք ադրբեջանցի չենք: Այլ կերպ ասած պետք չի ազերներին բռնել փողոցում ծեծել, որովհետև ռամիլ սաֆարովը հայ չի այլ ադրբեջանցի ու հատկապես Մինասյանի էս տեսակետը իմ համար ամենակարևորն էր` հաշվի առնելով վերջին օրերի դիսկուրսը:
Մնացած հետաքրքիր դիտարկումներին ծանոթացեք տեսանյութը դիտելով հաստատ, եթե չշահեք ոչինչ չեք կորցնելու:
Հ.Գ. Ի դեպ Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի հետ կապված թեմային ես անդրադարձել եմ և ողջունել եմ մոսկվայաբնակ հայ գործարարներին էդ նախաձեռնության, իսկ հայերին ծիրանը գնելու համար: Նենց որ խնդրում եմ էդ թեմայով ինձանից առանձին դիրքորոշում մի սպասեք, քանի որ այն շատ հստակ շարադրել եմ հենց էն օրը, երբ այն տեղի ունեցավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել