Shamshyan.com-ը գրում է․

Երևանում հուլիսի 25-ին դանակահարություններ են տեղի ունեցել ։

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ժամը 23։45-ի սահմանում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդայկի վնասվածք, կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ  իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։

Վիրավորներն են՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչներ՝ 29-ամյա Տիգրան Հունանյանն ու 21-ամյա Դավիթ Գրիգորյանը։ Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Նոր Արեշ 34 փողոցից։ Արդեն դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, կոշիկներ, հողաթափ։ Եվ կան կասկածներ, որ կոշիկներն ու հողաթափը վիրավորներինն են։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության քրեագիտական վարչության փոձաքրեագետները։

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել