Tert.am-ը գրում է․

Ես ուզում եմ ՀՀ քաղաքացիներին տեղյակ պահել, որ արտակարգ դրությանը զուգահեռ գործում է նաև արտակարգ իրավիճակ։Դա օրենք է։ Արտակարգ դրության օրենքի 10֊րդ կետի դ ենթակետը ասում է,որ երբ գործում է արտակարգ իրավիճակ,ՀՀ իշխանությունները պարտավոր են տրամադրել անվճար պարագաներ՝ ՀՀ բնակչության անվտանգության համար։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ պատասխանելով օգտատեր Երվանդ Գալստյանի հարցին, թե ինչու է առանց դիմակ։

Միքայել Մինասյանի խոսքով՝ ՀՀ օրենքներով քանի դեռ արտակարգ դրություն է, եթե Կառավարությունն ասում է՝ դրեք դիմակ,պարտավոր է դիմակ տալ.«Իսկ, եթե դիմակ չդնելու համար տուգանում են, նշանակում է տուգանում են մի բանի համար,որը իրենք պետք է անեին։ Պատկերավոր ասած՝ պետությունը պարտավոր է ձեզ տալ ավտոհամարանիշ, ինքը ձեզ չի տալիս և տեսուչը ձեզ տուգանում է ավտոհամարանիշ չունենալու համար»։

Միքայել Մինասյանն ասաց, որ իրավաբան ընկերները թող դա ճշտեն,և այդ դեպքում,թող քաղաքացիները տպեն օրենքի այդ հատվածը և տուգանող ոստիկանին ասեն՝ հարգելի պետություն,դու պարտավոր ես դիմակն ինձ անվճար տրամադրել և եթե տրամադրես ու չդնեմ,այդ ժամանակ կարող ես տուգանել։

«Ես ձեզ խոստանում եմ,որ ավելի քան 80 000 մարդիկ, որոնց դիմակի համար տուգանել է Նիկոլի իշխանությունը, մենք միասին կոպեկ առ կոպեկ հետ ենք վերցնելու Նիկոլից,ավելին ասեմ՝ ովքեր այս արտակարգ դրության ընթացքում գնել են դիմակներ ու պահում են ՀԴՄ կտրոնները, ապա կարող են վերադարձնել այդ գումարները կոպեկ առ կոպեկ, որովհետև Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի հայտարարել արտակարգ դրություն,առանց տրամադրելու դիմակ, եթե դա ինքը պարտադրում է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել