Tert.am-ը գրում է․

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութի միջոցով պատասխանել է ՌԴ շուկայում ծիրանի խնդրի շուրջ տեղի ունեցած միջադեպին՝ պատասխանելով ՌԴ-ից Սամվել Զաքարյանի հարցին։

Անդրադառնալով հարցի այն հատվածին, որում հարցի հեղինակը Միքայել Մինասյանին համարում է «Սպայկայի սեփականատեր», Միքայել Մինասյանն ընդգծեց, որ ինքը երբեք «Սպայկայի համասեփականատեր չի եղել»։

«Ես կարծում եմ, որ «Սպայկան» պարծանքի առարկա էր, ՀՀ պատմության մեջ քիչ դեպքերից է, որ մարդը կարողացել էր իր քրտինքով զրոյից ստեղծել մի կազմակերպություն, որը միայնակ կռվում էր կազմակերպված լոբբի դեմ՝ խլելով շուկան, և փայլում օրինակ էր  պետության ու մասնավորի համագործակցության»,-ասաց Մինասյանը՝ հավելելով, որ հետո եկել էՆիկոլ Փաշինյանն ու քանդեց դա։

«Եթե «Սպայկան» լիներ այն ժամանակվա «Սպայկան», ծիրանի խնդիրը չէր լինի, որովհետև ինչքան գիտեմ՝ «Սպայկան» հայկական գյուղմթերքը կարողանում էր մատակարարել ուղիղ ցանցերին։

Հայկական ապրանքը դարձավ ադրբեջանական շուկաների զոհ, երբ Սպայկան բառիս լայն իմաստով վերացավ, որովհետև Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել է հայկական բիզնեսին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել