Tert.amLife-ը գրում է

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանն այսօր նշում է ծննդյան 34-ամյակը:
Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ իր ծննդյան օրը շատ է սիրում և օրը միշտ լավ տրամադրությամբ է սկսում:

«Երբ ինքդ սպասում ես այդ օրվան, քեզ հարազատ մարդիկ էլ ամեն ինչ անում են, որ երջանկությունդ բազմապատկվի: Կեսգիշերից սկսել ենք տոնել, քանի որ ես սիրելի ամուսին և երեխաներ ունեմ: Անակնկալներ արդեն եղել են, բայց չեմ ուզում խոսել դրանց մասին: Արդեն երկրորդ տարին է` աղջիկս` Արիանան հասկանում է և գիտակցում, թե այսօր ինչ օր է: Փորձում է բացիկներ պատրաստել, իր կողմից ինչ-որ նվեր տալ, ամուր գրկել ու համբուրել: Այս տարի առաջին անգամ որդուս` Ալեքի հետ եմ նշելու օրս, բայց նա ոչինչ դեռ չի հասկանում: Նրա հետ օրս ավելի լիարժեք է»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել