«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ազգային ժողովն իր աշխատանքները սկսելու է սեպտեմբերից. այժմ արձակուրդային շրջան է, եւ արդեն մեծ թվով նախագծեր կան, որոնք պետք է քննարկվեն նստաշրջանի մեկնարկին: Այդ նախագծերի մեջ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես «Հանրային ծառայության մասին» եւ հարակից այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Այն վերաբերում է պաշտոնատար անձանց կողմից հայտարարագրեր ներկայացնելուն, եւ այդ առումով ուշագրավ փոփոխություններ են տեղի ունեցել:

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է վերանայել հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը, եւ այսուհետ հայտարարագրման պարտականություն կսահմանվի նաեւ 15 հազար եւ ավելի բնակչություն ունեցող համայնքի ավագանու անդամների համար: Բացի այդ, առաջարկվում է տարանջատել հայտարարագրման ենթակա եկամուտների որոշ տեսակներ, օրինակ՝ ստացված վարկերը եւ փոխառությունները: Կարեւոր փոփոխություններից մեկն այն է, որ պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունների դադարեցումից հետո անգամ, ըստ օրենքի, հաջորդող 2 տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն կունենա անձից գույքի եւ եկամուտների իրավիճակային հայտարարագիր պահանջելու»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել