Վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունները լուրջ ներդրումներ են արել հետխորհրդային, Արևելյան Եվրոպայի, Թուրքիայի հանցագործ աշխարհներում ադրբեջանցիների դիրքերը ուժեղացնելու համար։

Բացի այդ՝ Ռուսաստանում նաև սքինհեդական տրամաբանությամբ գործող ադրբեջանական երիտասարդական խմբեր են ստեղծվել, որոնց գործունեությունը աջակցություն է ստանում և համակարգվում է Բաքվից։

Ըստ էության, Ադրբեջանի իշխանությունները ստեղծել են «գործիքակազմ», որի միջոցով կարող են անել այն, ինչը չէին կարող անել պետության «դեմքով»։ Օրինակ՝ կարող են սպանություններ պատվիրել, մարդկանց առևանգել և այլն։

Սա նաև մեր շահերին է սպառնալիք՝ սկսած անհատների մակարդակից, վերջացրած բիզնես և ազգային մակարդակներով։

Այնուամենայնիվ, Հայաստանում այս խնդրով ոչ ոք չի զբաղվում։ Ավելին՝ Հայաստանում այս խնդրի մասին հատուկենտ մարդիկ գիտեն։

Հայաստանում մտավորականները քննարկում են «մարդկանց վրա ոհմակով հարձակվելու անթույլատրելիությունը», իսկ Ադրբեջանը պետական մակարդակով ոհմակներ է ստեղծում։

Ընդհանրապես, մենք խայտառակ կտրված ենք տարածաշրջանային իրականություններից։ Եւ օրեցօր խորանում է իրականությունից այդ կտրվածությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել