Թուրքիան սկսել է Հարավային Կովկաս վերադառնալու իր վաղուց մշակված քաղաքականության իրագործումը։ Այս տարածաշրջանը նրանք հռչակել են իրենց «հոգևոր աշխարհագրության» մի մաս և հայտարարել, որ առանց Թուրքիայի մասնակցության այստեղ որևէ խնդիր չի կարող լուծվել։

Ի՞նչ է սրան հակադրել Հայաստանը։ Գրեթե ոչինչ։ Ցավոք, պաշտոնական Երևանը դուրս է մնացել իր իսկ ճակատագրին վերաբերող հարցերի քննարկման միջազգային ֆորմատներից՝ թույլ տալով Ռուսաստանին ու Թուրքիային պայմանավորվել փոխգործակցել Հարավային Կովկասում կայունություն ու հակամարտող կողմերի միջև խաղաղություն ապահովելու հարցերում։

Կից նյութն այստեղ՝ Թուրքիայի «հոգևոր աշխարհագրությունն» ու հայկական պետությունների անվտանգությունը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել