«Իրավունք» թերթը գրում է. «Նոր Հայաստանում» բարձրաստիճան պաշտոնյաների ոտքի տակ կարծես թե հողն այնքան էլ ամուր չէ: Մի օր մեկը պաշտոն է ստանում, սակայն մի քանի ամիս անց պարզվում է, որ տվյալ անձը կասկածելի անցյալ ունի, կամ «անաչառագույն» Նիկոլ Փաշինյանի սահմանած անհասկանալի դրույթներին չի համապատասխանում:

Սակայն «Նոր Հայաստանում» կան բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք գործող իշխանություններին այնպես են շողոքորթում, այնպես հաճոյանում, որ թվում է տվյալ անձանց հետ կապված որեւէ «չեպե» լինել չի կարող:

Նրանցից ամենակարկառուն դեմքն օրինակ` ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանն է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Հակոբ Արշակյանի ոտքն այսօր ամենապինդն է: Դե ինչ խոսք, հին լեւոնականներն իրար շատ լավ են հասկանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել