Pastinfo.am-ը գրում է․

Կառավարության շենքի մոտ հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացնում նաև Եկմալյան 4-16 հասցեի բնակիչները, ովքեր, ինչպես իրեն ասում, մնացել են անտուն, անօթեւան։

Նրանք հայտարարում են, որ իրենց միակ մեղավորությունն այն է, որ հավատացել են կառավարությանը, արդյունքում գերակա շահի անվան տակ իրենց տները քանդվել են, բայց նորերը չեն կառուցվել։

Դիմել են կառավարություն, քաղաքապետարան, հանդիպել գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին, բայց լուծում դեռ չեն գտնում։

«Մինչև այսօր մեր հարցերը անլուծելի մնացել է։ 13 տարի է Եկմալյանի բնակիչները տուժված, անտուն-անտեղ ապրում են։ Ասում են տանը մնացեք, դիմակները կրեք, բայց մենք տուն չունենք, շատ ժամանակ փողոցում ենք անցկացնում՝ իրար հետ սուրճ խմելով մինչև լուսանա։

Չգիտենք ինչ անենք, հարցը չի լուծվում մինչև հիմա։ Կիսաքանդ վիճակում է Եկմալյան 4-16 ը»,- նշեց բնակիչներից մեկը։

Քաղաքացին պատմեց, որ կիսաքանդ տանն են ապրում՝ կրծողների հետ։

«Պապոյանը պաս տվեց Սիմոնին, Սիմոնն էլ խեղճ ժողովրդին հանել քցելա փողոցները։ Ժողովուրդը 14-15 տարի դուրսն են մնացել։ Հստակ բան չի եղել։ Էն կառավարությունից սպասում էինք՝ ոչ մի բան չարեց, էս կառավարությունն էլ եկավ՝ էլի նույն պատմությունը, նույն գրվածքով ոնց դրել են գնումա»՝ ասում է Աբգարյան Պետրոսը։

Իրենց բնակարանները քանդել են պետական կարիքների համար, բնակիչները իրենց մեղքն են համարում, որ հավատացել են պետությանը։

«Գնդակի նման տշել են. քաղաքապետը ասում է դիմեք վարչապետին, վարչապետը՝ քաղաքապետին»։

Ասում են, որ հավատում էին վարչապետին, բայց ոչ մի բան չի արվել, հույս ունեին արդարություն կլինի և կվերականգնվեն կիսաքանդ բնակարանները, իսկ այդ հոույսերը չեն արդարացել։ Բնակիչները նշում են՝ իրենք ոչինչ չեն ուզում՝ միայն իրենց բնակարանները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել