ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունները, կոչ արել վերանայել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին օգնության տրամադրումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ամբիոնից, ուշադրություն հրավիրելով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը, մասնավորապես ասել է. «Հուլիսի 12-ից սկսած ադրբեջանցի զինվորները մոտեցել են հայկական սահմանին, կրակ բացել քաղաքացիական անձանց վրա Տավուշի մարզում: Դրանից հետո հակամարտությունը, ցավոք, սրվել է: Ադրբեջանական ուժերը հարվածել են հայկական դպրոցներին, գործարաններին, այն գործարանին, որն արտադրում է անձնական պաշտանիչ միջոցներ, որոնք անհրաժեշտ են այս համավարակի ընթացքում: Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի»:

Նա շեշտել է, որ հիմա, առավել քան երբևէ, կարևոր է, որ իրենք խաղաղության հաստատման ուղղությամբ աշխատեն Արցախի հետ:

Ջիմ Կոստան նաև նշել է, որ անվտանգության հարցում Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից տրվող աջակցությունն  անմիջապես պետք է վերագնահատեն, քանի որ Ադրբեջանն իր գործողություններով համապատասխան չէ, իսկ Հայաստանին տրվող աջակցությունը պետք է  ավելացնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել