Աֆղանստանում անչափահաս աղջիկը գնդակահարել է «Թալիբան»-ի երկու գրոհայինների եւ վիրավորել է մի քանիսին այն բանից հետո, երբ նրանք սպանել են իր ծնողներին՝ կառավարությանն աջակցելու համար, հայտնում է AFP-ը:

Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ, երբ գրոհայինները ներխուժել են Գոռի շրջանի գյուղերից մեկում ապրող Կամար Գյուլի տուն:

Զինյալները փնտրել են նրա հորը, հայտնել է տեղի ոստիկանության պետ Խաբիբուրահման Մալեքզադան: Մալեքզադայի խոսքերով՝  նրա հայրը կառավարության կողմնակիցն էր, ուստի թալիբները եկել են նրա տուն, նրան եւ կնոջը հանել են դուրս եւ սպանել նրանց: «Կամար Գյուլը տանն է եղել, նա վերցրել է АК-47 ինքնաձիգը եւ նախ գնդակահարել է երկու թալիբներին, ովքեր սպանել են իր ծնողներին, իսկ հետո վիրավորել է եւս մի քանիսին»,- ասել է նա:

Պաշտոնյաների խոսքերով՝ աղջիկը 14-16 տարեկան է: Շատ աֆղանցիներ չգիտեն իրենց ճշգրիտ տարիքը:

«Թալիբան»-ի մի քանի այլ մարտիկներ ավելի ուշ հարձակվել են նրա տան վրա, բայց գյուղացիներն ու ոստիկանները հետ են մղել գրոհը: Աֆղանստանի անվտանգության ուժերը այժմ Գյուլին եւ նրա կրտսեր եղբորը տեղափոխել են ավելի անվտանգ վայր:

Անցած մի քանի օրվա ընթացքում Գյուլի լուսանկարը՝ գլխաշորով եւ ինքնաձիգը ծնկներին, վիրուսային է դարձել: «Խոնարհվում եմ նրա առջեւ։ Կեցցես», - գրել է Նաջիբա Ռահմին Facebook- ում: «Աֆղանստանի աղջկա ուժը», - գրել է Facebook-ի մեկ այլ օգտատեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել