Armenpress.am-ը գրում է․

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 14 միլիոն 884 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 614 հազարը: Ապաքինվել է ավելի քան 8 միլիոն 938 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 962 հազար 380 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 143 հազար 872 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 121 հազար 645-ի, մահերինը՝ 80 հազար 251-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 1 միլիոն 157 հազար 218, մահերինը՝ 28 հազար 128:

Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 783 հազար 328 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 5 հազար 842 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 12 հազար 580 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Պերուին շրջանցած Հարավային Աֆրիկան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 373 հազար 628 է, մահերինը՝ 5 հազար 173: Պերուն առանձնանում է 357 հազար 681 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 13 հազար 384 մարդ: 7-րդ տեղում հայտնվել է Մեքսիկան, որտեղ ընդհանուր վարակվածների թիվը 349 հազար 396 է, մահերի թիվը՝ 39 հազար 485: Մեքսիկային հաջորդում է Չիլին, որտեղ վարկվածների ընդհանուր թիվը 333 հազար 029 է: Վարակի հետևանքով մահացել է 8 հազար 633: Իսպանիան հայտնվել է 9-րդ տեղում՝ 311 հազար 916 ընդհանուր, 28 հազար 422 մահվան դեպքով:  Տասնյակը եզրափակում է Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 295 հազար 372 է, մահերինը՝ 45 հազար 312:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 26-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 11-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 693, որից ապաքինվել է 78 հազար 817-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1049-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 16 մարդ: Իրանում վարակվածների ընդհանուր թիվը 278 հազար 827 է, մահերինը՝  14 հազար 634: Թուրքիան առանձնանում է 220 հազար 572 ընդհանուր, 5 հազար 508 մահվան դեպքով:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 253 հազար 349 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 107 հազար 037, մահերինը՝ 159: Եգիպտոսում առկա է 88 հազար 402 հաստատված դեպք:  Այստեղ վարակի հետևանքով մահացել է 4 հազար 352 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 57 հազար 498 է, մահացածներինը՝ 341: Լիբանանում կա 2 հազար 905 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 41: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 522-ի: Վարակի հետևանքով մահացել է 29 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել