Hraparak.am-ը գրում է․

Դիմել եմ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համար ,ստացել եմ 11,5 միավոր, բայց միջազգայինից բացի դիմել են նաեւ 8 տարբեր այլ բաժիններ ընդունվելու համար, սակայն ոչ մի տեղ չեմ անցել։ Լրագրողների հետ զրույցում նշեց ԳԹԿ շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող դիմորդներից Աստղիկ Ղազարյանը։

«Ես նայում եմ և իմ բաժնից հետո գալիս է հանրային կառավարումը և քաղաքագիտությունը։ Իրենք ընդունվում են ընդամենը 7,5 բալով, ես ընդհանրապես չեմ ընդունվում։ Խնդրում եմ, ինձ կարո՞ղ եք բացատրել՝ որտեղ է արդարությունը», -ասաց դիմորդը։

Նա պնդեց, որ ընդունելության կարգի փոփոխություններից , ըստ որի այլևս գերակայություն է տրվում առաջին հայտնին, իրենք՝ դիմորդները, տեղյակ չեն եղել։

«Մենք այդ փոփոխությունների մասին չենք իմացել։ Բա էլ ինչու են նշում 8 բաժին, եթե այդ բաժիններից ոչ մեկը չենք անցնելու  Թող մեզ տեղեկացնեին ,մենք էլ ավելի ցածր բաժիններ նշեինք, միանգամից նշեինք այն ֆակուլտետը, որտեղ վստահ ենք, որ կանցնեինք»,- նշեց Ղազարյանը , հավելելով, որ տեխնիկական խնդիրներ էլ են եղել, որոնք ևս դիմորդներին սթերսի մեջ են գցել, չգիտեն՝ ով է պատասխան  տալու տեղի ունեցածի համար։

«Պատկերացնու՞մ եք, ինձ նամակ է գալիս, որ ես ընդունվել եմ, հետո նորից նամակ է գալիս , թե չեք ընդունվել »,- ասաց դիմորդը ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել