Shamshyan.com-ը գրում է․

Լոռու մարզում հուլիսի 19-ին զարհուրելի սպանություն է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, մարզի ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասի 6-րդ շենքի բնակարաններից մեկի ներսում արնանման հետքեր են և հնարավոր է՝ տեղի է ունեցել կամ վիճաբանություն կամ սպանություն։

Ոստիկանները նշված բնակարանում հայտնաբերել են արնանման հետքեր։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ օրեր առաջ նշված տան բնակիչ՝ 58-ամյա Կամո Պ-ն սպանել է մորը, այնուհետև կացնով և դանակով մասնատել նրան, մարմինը լցրել պոլիէթիլենային պարկի մեջ, որից հետո տանից տեղափոխել է և աղբամանի մեջ այրել մարմնի մասերը։

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիքները, իսկ մայրասպան Կամո Պ-ն ձերբակալվել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս նախկինում եղել է դատապարտված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել