ԿԱՆՈՆ 1: Ջրելն արգելվում է՝ բացառությամբ եթե (ա) ջրողը և ջրվողը նույն ընտանիքի անդամ են և ջրումն իրականացվում է բնակարանում՝ առանց ընտանեկան բռնության հատկանիշների, (բ) ջրողը ունի ՔՈՎԻԴ-ի բացասական տեստ, կրում է ակվալանգ կամ չթրջվող դիմակ, իր մոտ ունի անձը հաստատող փաստաթուղթ ու տեղեկանք բնակության վայրից, ջրումն իրականացնում է ալկոգելի առնվազն 5%-անոց լուծույթով, առնվազն 3 մետր սոցիալ-դեմոկրատական հեռավորություն պահելով, ախտահանված վեդրայով՝ նախապես ջերմաչափելով ջրվողին, (գ) պարետը տվել է տվյալ ջրման գրավոր թույլտվություն։

ԿԱՆՈՆ 2: Կանոն 1-ով սահմանված բացառություններից դուրս իրականացված ջրումը հավասարեցվում է՝ (ա) բացառիկ ցինիզմով խուլիգանությանը, (բ) ոստիկանության օրինական պահանջը չկատարելուն, (գ) պարետին նեղացնելուն, (դ) ապօրինաբար ապօրինություն կատարելուն։

ԿԱՆՈՆ 3: Հեռախոս նորոգողներից կառավարությունը հայցում է ներողամտություն, և նրանց բաց թողնված օգուտը փոխհատուցելու համար սահմանելու է թիվ քառասունչգիտեմքանիերորդ սոցիալական միջոցառումը, որից օգտվելու համար հեռախոս նորոգողը պետք է ապացուցի, որ միշտ տպել է ՀԴՄ, երբեք չի նորոգել որևէ կոռուպցիոնեռի հեռախոս, 3 ժամը մեկ մշտապես փոխել է դիմակը և կարող է անգիր արտասանել «Ես իմ անուշ Հայաստանի»-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել