News.am-ը գրում է․

Լիբիայի Նավթային ազգային կորպորացիան (ՆԱԿ) պահանջում է անհապաղ դուրս բերել օտարերկրյա վարձկաններին իրենց օբյեկտներից: ՆԱԿ-ը դատապարտում է Վագների մասնավոր ռազմական ընկերության (ՄՌԸ) մարտիկների, ինչպես նաեւ սիրիական եւ սուդանյան վարձկանների տեղակայումը նավթային կայաններում, հիմնականում Էս Սիդր նավահանգստում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, փոխանցում է DW-ն:

ՆԱԿ-ը նշում է, որ ներկայում իր օբյեկտներում գտնվում են մեծ թվով վարձկաններ, որոնք աշխատում են արտասահմանյան կառավարությունների համար: Նրանք շահագրգռված են Լիբիայում նավթարդյունաբերությանը խոչընդոտելու եւ այս գործընթացում ներգրավված ենթակառուցվածքներին վնաս հասցնելու համար, քանի որ դա միլիոնավոր դոլարների լրացուցիչ եկամուտ կբերի իրենց նավթարդյունաբերությանը, ասված է հայտարարության մեջ:

Ընկերության ղեկավարությունը նշում է, որ անհանգստացած է իր բոլոր 65 000 աշխատակիցների անվտանգությամբ եւ Լիբիայում ՄԱԿ-ի առաքելությանը կոչ է անում դիտորդներ ուղարկել՝ տարածքների «ապառազմականացմանը» հետեւելու համար:

Հունիսի վերջին ՆԱԿ-ը հայտարարել է, որ վարձկաններով մեքենաների մի շարասյուն է մտել Էշ Շարար հանքվայրի տարածք, եւ կորպորացիան խորը մտահոգություն է հայտնել երկրի խոշորագույն նավթային հանքավայրում ռուս եւ այլ օտարերկրյա վարձկանների առկայության կապակցությամբ:

2020 թվականի հունվարին Բեռլինում Լիբիայի իրավիճակը կարգավորելու համար միջազգային բանակցությունների ակնկալիքով, Լիբիայի ազգային բանակը, դաշտային մարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ, սկսեց արգելափակել երկրի նավթարդյունաբերության օբյեկտները։ Արդյունքում, ամբողջ Լիբիայի նավթային ենթակառուցվածքի աշխատանքը, հումքի արտադրությունից մինչեւ դրա իրականացումը, կաթվածահար եղավ:

Մոսկվային բազմիցս մեղադրել են այն բանի համար, որ Վագների ՄՌԸ-ից ռուս վարձկանները Հաֆթարի կողմից մասնակցում են Լիիբիայում քաղաքացիական պատերազմին: Ռուսաստանից բացի, լիբիական հակամարտության մեջ ներգրավված են նաեւ այլ օտարերկրյա պետություններ։ Տրիպոլիում ազգային համաձայնագրի կառավարությանը աջակցում են Կատարը եւ Թուրքիան, իսկ Հաֆթարին աջակցում են Եգիպտոսը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել