Ռեալիթի շոուի աստղ Քորթնի Քարդաշյանը եւս անտարբեր չի մնացել Հայաստանի սահմանին տիրող իրավիճակին։ Իր Instagram-ի Stories բաժնում նա կիսվել է հայազգի երիտասարդի գրառմամբ, որում ասվում է․ «Աղոթում ենք մեր երկրի, մեր անվախ զինվորների եւ մեր ընտանիքների համար, որոնց կյանքը լուրջ վտանգի տակ է առանց այդ էլ դժվարին ու անորոշ ժամանակներում»,- ապա հավելել է #ԱջակցությունՀայաստանին հեշթեգը։

Աջակցել է Հայաստանին եւ Քլոե Քարդաշյանը, որն իր Instagram-ի Stories բաժնում կիսվել է հայկական եռագույնով, ինչպես նաեւ ՀՀ զինանշանին պատկերով պատրաստված իր ոսկե, թանկարժեք քարերով պատված կախազարդով։

«Սուրը նշանակում է կապանքները քայքայող ազգի ուժն ու հզորությունը․․․ Պատառոտված կապանքները ազգի ազատության եւ անկախության պայքարի մարմնավորումն են․․․ Ցորենի հասկը հայերի աշխատասիրության խորհրդանիշն է․․․ Գրիչը ազգի մտավոր եւ մշակութային ժառանգությունն է», - գրել է նա։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել