Tert.amLife-ը գրում է

Դերասան-ամուսիններ Դավիթ Հակոբյանն ու Նոնա Թելոյանը օրերս նշել են ամուսնության -5-ամյակը: Նրանց որդին՝ Էդուարդը, արդեն 4 տարեկան է:

Tert.am Life-ի հետ զրույցում Նոնան ասաց, որ այս տարիների ընթացքում ֆինանսական, հոգեբանական բազմաթիվ խնդիրներ են ունեցել, բայց հաղթահարել են դրանք իրենց մեծ սիրո շնորհիվ:

«Ֆինանսական խնդիրները լուծելու հարցում սկզբնական շրջանում մեզ օգնում էին մեր ծնողները, հետո երկուսով աշխատեցինք ու կարողացանք առանց օգնության պահել մեր ընտանիքը: Ես ավելի քիչ եմ աշխատում, քան Դավիթը, որովհետև փորձում եմ երեխայի հետ շատ ժամանակ անցկացնել: Շատերը, տեսնելով մեր լուսանկարները, մտածում են` աշխարհի ամենաերջանիկ զույգն ենք, բայց ամեն փայլող բան ոսկի չէ: Լուսանկարներն ամենահետաքրքիր օրերին են արվում, իսկ բացեր բոլորի մոտ կան: Այդ հոգեբանական բացերը լրացնել մեզ օգնում են սերը և մեր տղան` Էդուարդը»,-ասաց Նոնան:

Ներդաշնակ ապրելու բանաձևը զույգը դեռ լիովին չի գտել, բայց, Նոնայի խոսքով, տարիքի հետ շատ բան է փոխվել. «Հայաստանում ամուսնանում են վաղ տարիքում` ի տարբերություն Եվրոպական երկրների, որտեղ ամուսնանում են հասուն տարիքում, մինչև ամուսնանալն արդեն սեր կորցրած, փորձ ձեռք բերած են լինում: Ես ամուսնացել եմ 23 տարեկանում, ինչն իմ պարագայում վաղ էր, իսկ Դավիթը 27 տարեկան էր ու պատրաստակամ: Այն ժամանակ այսքանը դեռ չէի գիտակցում բարդությունը, քանի որ ուզում էի հնարավորինս շուտ կենցաղ կիսել իմ սիրելի մարդու հետ»:

Վեճերը բնական երևույթ են բոլոր ընտանիքներում, Նոնան ու Դավիթը բացառություն չեն: «Ես սիրում եմ հանդարտ վիճել, Դավիթը բնավորությամբ էմոցիոնալ է: Սկզբում վեճերի նման ընթացքն ինձ համար անսովոր էր, հետո սովորեցի: Դավիթն ասում է, որ կարող է բարկանալ հենց իմ հանդարտ վիճելու ձևից: Հաճախ չենք վիճում, իրարից երկար նեղացած չենք մնում: Նրանք, ովքեր հաճախ են վիճում, կարծում եմ,սիրո պակաս ունեն»,- նկատեց դերասանուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել