Armenpress.am-ը գրում է․

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 13 միլիոն 987 հազարը«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 593 հազարըԱպաքինվել է ավելի քան 8 միլիոն 311 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 698 հազար 358 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 141 հազար 150 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 014 հազար 738-ի, մահերինը՝ 76 հազար 822-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 1 միլիոն 010 հազար 250, մահերինը՝ 25 հազար 664:

Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 759 հազար 203 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 406 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 12 հազար 123 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Պերուն է, որն առանձնանում է 341 հազար 586 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 12 հազար 615 մարդ: 6-րդ տեղում հայտնվել է Հարավային Աֆրիկան 324 հազար 221 ընդհանուր, 4 հազար 669 մահվան դեպքով:  Հաջորդ տեղում է հայտնվել Մեքսիկան, որտեղ ընդհանուր վարակվածների թիվը 324 հազար 041 է, մահերի թիվը՝ 37 հազար 574: Մեքսիկային հաջորդում է Չիլին, որտեղ վարկվածների ընդհանուր թիվը 323 հազար 698 է: Վարակի հետևանքով մահացել է 7 հազար 290: Իսպանիան հայտնվել է 9-րդ տեղում՝ 305 հազար 935 ընդհանուր, 28 հազար 416 մահվան դեպքով:  Տասնյակը եզրափակում է Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 292 հազար 552 է, մահերինը՝ 45 հազար 119: 

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 25-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 10-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 622, որից ապաքինվել է 78 հազար 737-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1010-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ: Իրանում վարակվածների ընդհանուր թիվը 269 հազար 440 է, մահերինը՝  13 հազար 791: Թուրքիան առանձնանում է 216 հազար 873 ընդհանուր, 5 հազար 440 մահվան դեպքով

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 245 հազար 851 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 105 հազար 898, մահերինը՝ 153: Եգիպտոսում առկա է 85 հազար 771 հաստատված դեպք Այստեղ վարակի հետևանքով մահացել է 4 հազար 120 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 56 հազար 422 է, մահացածներինը՝ 337: Լիբանանում կա 2 հազար 599 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 40: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 477-ի: Վարակի հետևանքով մահացել է 22 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել